Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել ակումբը 2017-ի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին է գրում The Sun բրիտանական տաբլոիդը:
Մոուրինյոն մտորում է նաև Մեմֆիս Դեպային, Բասթիան Շվայնշթայգերին, Մորգան Շնեյդերլինին ու Մաթեո Դարմիանին վաճառելու հնարավորության մասին:
Սեպտեմբերի 10-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որը խորացել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ընթացքում: Դրանից հետո Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել: