Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում թռիչքուղում այրվել է դեպի Երևան թռիչքի պատրաստվող ինքնաթիռի շարժիչը, հայտնում է tvzvezda.ru-ն:
Հաղորդվում է, որ ուղևորներն այդ պահին գտնվել են ինքնաթիռի սրահում: Վախեցած մարդկանց անհապաղ տարհանել են: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը երկուսի մոտ: Այս պահի դրությամբ ուղևորներն արդեն ժամանել են Երևան:
Հաղորդվում է, որ անսարք ինքնաթիռը պատկանել է «Յուտէյր» ավիաընկերությանը: