Եվրոպական ընկերությունները ԵՄ Սահմանադրության համապատասխան, կզբաղվեն «Հյուսիսային հոսք- 2» գազամուղից գազի մատակարարմանն անհրաժեշտ ցամաքային ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներով: Այդ մասին փոխանցում է gazeta.ru-ն՝ հղվելով «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևի հայտարարությանը:
«Այս կապակցությամբ Գերմանիայի տարնսպորտային օպերատորները համաձայնեցնում են իրենց գործողությունները կարգավորող մարմնի՝ Ֆեդերալ ցանցային գործակալության հետ»,- մասնավորապես նշել է Մեդվեդևը:
Մեդվեդևը նաև հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագծի անդամ բոլոր եվրոպական կազմակերպությունները (BASF/Wintershall, ENGIE, Uniper, OMV և Shell) հաստատել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցել նախագծի իրականացմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը դեմ էր հանդես եկել «Հյուսիսային հոսք-2»-ին: