Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իրականացվող բարձրաստիճան ոստիկանների փոխատեղումները և հեռացումները` կապված իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժման հետ շարունակվում են:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է 61 նահանգի ոստիկանապետերի փոփոխության մասին հրամանագիրը:
34 նահանգի ոստիկանապետ պաշտոնանկ է արվել և տեղափոխվել ոստիկանության կենտրոնական վարչությունում տարբեր պաշտոնների: 26 նահանգի ոստիկանապետի և 2 վարչության պետի էլ տեղափոխել են այլ շրջաններ: