Նավթի գինն անկում է ապրում

16:14     26 հոկտեմբերի, 2016

 Նավթի համաշխարհային գները կրկին բռնել են անկման ուղին. այսօր Brent տեսակի նավթի գինը հոկտեմբերի 3-ից հետո առաջին անգամ նվազել է 50 դոլար/բարել հոգեբանական գնից:

Այսպես, նշված տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է  1,54% -ով՝ կազմելով 49,98 դոլար/բարել:

WTI տեսակի նավթի դեկետմբերյան ֆյուչերսների գները նվազել են 1,56%-ով՝ կազմելով 49,18 դոլար/բարել:


© armedia.am