Եթե Թուրքիան հարձակում գործի Սիրիայի սահմանային տարածքների վրա, ապա կստանա համարժեք պատասխան: Այս մասին հայտարարել է Սիրիայի կառավարամետ ուժերի հրամանատարը, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվամիջոցին:
Հրամանատարը նշել է, որ իրենց կողմից Թուրքիային վճռական հարված կհասցվի նաև այն դեպքում, եթե թուրքական ուժերը գործողություն իրականացնեն Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսային և արևելյան հատվածներում տեղակայված իրենց դիրքերի ուղղությամբ:
Թուրքական աղբյուրը չի հրապարակում Սիրիայի կառավարամետ ուժերի հրամանատարի անունը: Նշյալ հայտարարությունը նա արել էր Հալեպի ռազմաճակատներից մեկում: