Իդլիբում դպրոցին ուղղված ավիահարվածները 22 աշակերտի կյանք են խլել. UNICEF

10:01     27 հոկտեմբերի, 2016

Սիրիայի Իդլիբ նահնագում դպրոցին ուղղված ավիահարվածների արդյունքում զոհվել է առնվազն 22 աշակերտ և 6 ուսուցիչ, հայտնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):

«Դա ողբերգություն է։ Եվ եթե դա կատարվել է միտումնավոր, ապա ռազմական հանցագործություն է»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն էնթոնի Լեյքը:

Սիրիական Իդլիբ նահանգը գտնվում է սիրիական ընդդիմության վերահսկողության տակ: Արևմտյան լրատվամիջոցները տեղի ունեցած ողբերգությունում մեղադրում են Ռուսաստանին և Սիրիայի կառավարական զորքերին:


© armedia.am