Չորեքշաբթի Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA) հայտարարություն է տարծել 2016թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ։
Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ կոմիտեն, խորհրդակցելով երկու քարոզարշավների ներկայացուցիչների հետ և ծանոթանալով, թե նրանք քաղաքական ինչ առաջնահերթություն են սահմանել ամերիկահայերին հուզող հարցերի շուրջ, եկել է այն եզրահանգման, որ «ո՛չ Հիլարի Քլինթոնը, ո՛չ Դոնալդ Թրամփը չեն վաստակել կոմիտեի աջակցությունը»։
Միևնույն ժամանակ Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն ամերիկահայերին կոչ է անումքվեարկել և ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրական գործընթացին և աջակցել Կոմիտեի թեկնածուներին դաշնային, պետական և տեղական մակարդակներում։