Ստամբուլի հայ համայնքը պատրաստվում է ընտրել նոր Պատրիարքի

10:53     27 հոկտեմբերի, 2016

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին: Հայտարարությունը հրապարակվել է պատրիարքարանի պաշտոնական էջում:

Պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008 թվականից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից, գրում է tert.am-ը:

Այժմ արդեն պատրիարք Մութաֆյանի պաշտոնապես թոշակի անցնելու վերաբերյալ որոշումը՝ Թուրքիայի կառավարության կողմից հաստատվելու դեպքում, ենթադրում է նոր պատրիարքի ընտրություն, որի ընթացքում Ստամբուլի հայկական համայնքն արդեն ինքը կընտրի իր հոգևոր առաջնորդին, իսկ ներկայում պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը կզրկվի պատրիարք Մութաֆյանի լիազորությունները կատարելու իրավունքից:


© armedia.am