ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիայի մասին Ադրբեջանի հայտարարությունները

11:05     27 հոկտեմբերի, 2016

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածածն ապատեղեկատվություն է»,- նշեց Հովհաննիսյանը:


© armedia.am