Մոսուլում ԻՊ-ի կողմից այրված ծծմբի գործարանից բարձրացող «թունավոր ամպը» մոտենում է Թուրքիային

14:12     27 հոկտեմբերի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրաքյան Մոսուլի հարավում ծծմբի գործարան են հրկիզել, ինչի հետևանքով թունավոր նյութեր են տարածվել օդում, և բարձրացող ծուխը հսկա «թունավոր ամպի» տեսքով մոտենում է Թուրքիային, ինչն էլ կարող է թթվային անձրևի պատճառ հանդիսանալ, հաղորդում է Daily Sabah-ը:

Նշվում է, որ ամպը մոտենում է թուրքական Շըրնաք և Մարդին նահանգներին: Բնակիչներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին տնից դուրս չգալ, պինդ փակել դռներն ու լուսամուտները:

 


© armedia.am