Պուտինը պարգևատրել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին

17:14     27 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներ և շքանշաններ է շնորհել  մշակույթի մի շարք արտասահմանյան գործիչների, որոնց թվում է նաև ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ստացել է Պուշկինի մեդալ, հաղորդում է Известия-ն։

Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, Չինաստան պետական մեծ թատրոնի տնօրեն Չեն Պինը պարգևատրվել են Բարեկամության շքանշանով։

 

 

 

 


© armedia.am