Իսպանիայի խորհրդարանը քվեարկության առաջին փուլում վարչապետի պաշտոնում չի հաստատել ժամանակավոր պաշտոնակատար, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիանո Ռախոյին, հայտնում է El Mundo-ն:
Առաջին փուլում հաղթանակ տանելու համար Ռախոյը պետք է ստանար 350 պատգամավորներից 176-ի ձայնը: Խորհրդարանում քվեարկության արդյունքում նրա թեկնածությանը կողմ է արտահայտվել 170 պատգամավոր, իսկ 180-ը` դեմ:
Ռախոյի թեկնածության շուրջ քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ` հոկտեմբերի 29-ին: Դրանում հաղթանակի համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն: