Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է անգլիական թիմի վերջին խաղերին չմասնակցելու փաստը, փոխանցում է «Новости-Армения»-ն:
«Ինձ համար վճարված գումարը, չգիտեմ այն 38, թե 40 միլիոն էր, խաղաժամանակ չի երաշխավորում: Այնպես որ, ես մարզումների ժամանակ հնարավոր ամեն բան անում եմ, որ տեղ նվաճեմ թիմի կազմում, սկսեմ նորից խաղալ», - Մխիթարյանին է մեջբերում «The Mirror» պարբերականը։
Մխիթարյանը նշել է, որ թիմի բոլոր խաղերին դժվար թե մասնակցի: Ըստ մարզիկի, նրա` խաղադաշտ դուրս գալը կախված է նաև մարզչի ընտրած մարտավարությունից և մրցակցից: