Ազնավուրը «Պատվո աստղ» է ստացել Կալիֆոռնիայի հայ համայնքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:34     28 հոկտեմբերի, 2016

Շառլ Ազնավուրը Կալիֆոռնիայի հայ համայնքի կողմից «Պատվո աստղ» է ստացել` հայկական մշակույթում աշխարհահռչակ շանսոնյեի ունեցած ավանդի համար, հայտնում է lapresse.ca-ն:

 «Զգացված եմ, որ ինձ հանձնեցիք այս աստղը: Ես հաճախ եմ Հոլիվուդ այցելում, շատ եմ աշխատել ԱՄՆ-ում՝ շոու-բիզնեսի հայրենիքում»,- ասել է շանսոնյեն։

92-ամյա Ազնավուրը, ով այսօր համերգ է տալու Կալիֆոռնիայում, նշել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքն իր «հենքն է»։


© armedia.am