ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, դիմելով շարքային ամերիկացիներին, կոչ է արել նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց ձայնը տալ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Ինչպես հայտնում է bbc.com-ը, Քլինթոնի նախընտրական արշավի շրջանակում Հյուսիսային Կարոլինա նահանգում ունեցած ելույթի ժամանակ առաջին տիկինը կին թեկնածուին անվանել է «իմ աղջիկ»:
«Հիլարին իմ ընկերուհին է»,-շարունակել է Միշել Օբաման՝ հավելելով, որ ԱՄՆ-ի ապագա նախագահը պետք է լուրջ վերաբերվի իր գործին ու լինի այնպիսի մեկը, ում կարելի է վստահել միջուկային գաղտնաբառերը: