Թուրքիայի Աղրը նահանգի Բայազետ (պաշտ. Դողուբայազետ) շրջանի Թանըքթեփե գյուղով անցնող թուրք-իրանական գազատարի թուրքական հատվածում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Dunyabulteni» լրատվական կայքին պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր ժամանած հրշեջները անմիջապես հանգցրել են կրակը:
Ներկայումս ուսումնասիրություններ են իրականացվում պարզելու պայթյունի պատճառները:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի Բայազետ շրջանով անցնող թուրք-իրանական գազատարի թուրքական հատվածում դարձյալ տեղի էր ունեցել պայթյուն, որն իրականացվել էր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից: