Johnson & Johnson-ը պարտվել է «քաղցկեղածին» մանկական դիմափոշու վերաբերյալ երրորդ դատական հայցը
ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքի ատենակալները բավարարել են ամերիկուհու դատական հայցն ընդդեմ Johnson & Johnson ընկերության, որում ասվում էր, որ կինը հիվանդացել է ձվարանների քաղցկեղով ընկերության Baby Powder դիմափոշում օգտագործման արդյունքում: Դատարանը ընկերությանը պարտավորեցրել է վճարել 70 մլն դոլար փոխհատուցում, հայտնում է BBC-ն:
Նշենք, որ սա այդ արտադրանքի վերաբերյալ արդեն երրորդ դատական գործն է որն ընկերությունը պարտվում է: Նախորդ երկու դեպքերում ընկերությունը վճարել է ընդհանուրը 127 մլն դոլար փոխհատուցում:
Johnson & Johnson-ը շարունակում է պնդել, որ դիմափոշում օգտագործումը միանգամայն անվտանգ է, և պնդումները, որ այն քաղցկեղ է առաջացնում, ապացուցված չէ: