Թուրքական Haberola.com լրատվական կայքն Ադրբեջանին «շինծու» է անվանել:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ նման որակման պատճառ է դարձել այն, որ Թուրքիան ու Իրաքը փոխադարձաբար վերացրել են երկու երկրների միջև գործող վիզային ռեժիմը. դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիները կարող են Իրաք առանց վիզայի մտնել:
«Նույնիսկ շինծու Ադրբեջանը, որը խոսքով մեզ եղբայր է կոչում, թուրքերից վիզա է պահանջում: Քանի դեռ Ադրբեջանը պնդում է այդ ամոթալի որոշման հարցում, Թուրքիայի համար առանց վիզայի երկրների թվին ավելացավ նաև Իրաքը»,- գրում է Haberola.com-ը: