Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրներին կոչ է արել ավելի սերտ համագործակցել, մասնավորապես միանալ ԵՏՄ–ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ավելի խորը ինտեգրացիա, տնտեսական ինտեգրացիա ԵՏՄ շրջանակում։ Ո՞վ է պատրաստ ԱՊՀ–ում դրան։ Համաձայնագիրը բաց է, մենք հրավիրել ենք բոլոր ցանկացողներին։ Ոչ ոքի չենք ստիպում, բայց եթե պատրաստ եք, պնդրեմ»,– ասել է Լուկաշենկոն ԱՊՀ եւ ԵՏՄ կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ ավելի խորը ինտեգրացիա է Բելառուս–Ռուսաստան Դաշնակցային պետությունը։ «Դա օրինակ է ծառայում»,– ասել է Լուկաշենկոն։
«Պետք չէ շատ բան հորինել։ Դեռ այն ժամանակ ռուսաստանցիների հետ մենք ԵՏՄ ստեղծելիս հիմնվել ենք Ռուսաստանի եւ Բելառուսի շատ պայմանավորվածությունների վրա»,– ասել է Լուկաշենկոն։