Մոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային՝ Դամասկոսի դեմ արևմտյան պատժամիջոցների ուժեղացման պայմաններում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք անհրաժեշտ ամեն բան անում ենք և կանենք, որպեսզի սիրիական ժողովրդին պաշտպանենք այս դժվարին պահին, մանավանդ երբ Սիրիայի նկատմամբ շարունակում են գործել և նույնիսկ ավելի են խստացվում տնտեսական պատժամիջոցները, որոնք անմիջականորեն հարվածում են խաղաղ բնակչությանը», - ասել է Լավրովը Մոսկվայում սիրիացի իր պաշտոնակից Վալիդ Մուալեմի հետ բանակցություններում: