«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց The Beautified Project խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ:
- Վերջերս Դուք ներկայացրել եք Ձեր «Գունատ սոխակ» ալբոմը, որը ներառում է 8 երգ: Ո՞րն է երգերի հիմնական ուղերձն աշխարհին:
- Երբ մենք ձայնագրեցինք մեր երրորդ ալբոմը՝ «Միասին ենք մենք ընկնում», դրա ուղերձը շատ կարևոր էր մեզ համար: Ալբոմի գաղափարն ագահությանը և մահվանն էր վերաբերում... Երբ մենք ձայնագրեցինք «Գունատ սոխակը», մենք պարզապես ներառեցինք գեղեցիկ մեղեդային երգեր, որոնք պետք է դիմակայեն ժամանակի փորձությանը և միշտ հիշվեն: Սակայն կա մի երգ, որը կոչվում է «Մի՛ մեղադրիր ինձ»: Այն սոցիալական հաղորդագրություն ունի և իրար է մոտեցնում բարդ անցյալով տարբեր ազգությունների:
- Ըստ Ձեզ` ո՞րն է The Beautified Project խմբի յուրահատկությունը:
- Իմ ծրագիրը նրանով է տարբերվում, որ ես այն իմ էգոյի համար չեմ սկսել: Ես նույնիսկ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել: Ավելին` ես չեմ ստեղծել իմ խումբը Rock & Roll երազանքն ապրելու կամ թմրանյութերի և ալկոհոլի սպառման համար արդարացում ունենալու նպատակով: Դա պարզապես փախուստ էր իրականությունից, որը կոչվում է կյանք... Ես ամենավերջին «Rock & Roll» անձն եմ, որին դուք կարող եք երբևէ հանդիպել. Ես սիրում եմ շատ թեյ խմել, և չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ պանդոկ կամ ակումբ գնացել: Եվ գուցե դա է, որ մեզ առանձնացնում է երաժիշտների մի մեծ բանակից:
- Ի՞նչ ծրագրեր ունեք հետագայում:
- Ընդմիջում վերցնել Beautified-ից մի որոշ ժամանակ և վայելել բնությունը: Երկու տարի շարունակ ձայնագրվելուց և 10 տարբեր երկրներում համերգներ տալուց հետո ես կարծում եմ, որ արժանի եմ դրան: Միայն հույս ունեմ, որ մատներս ու լարերը առանձին «կգոյատևեն» մի որոշ ժամանակ: