Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, հայտնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական կայքը:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը: