Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Սիսիանի ջոկատի ազատամարտիկների հարազատներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ` նրանց հերոսությունն ու սխրանքը համարելով հայրենասիրության ու անձնվիրության լավագույն օրինակներից: