«Խոստումը» ֆիլմի թրեյլերն ավելի քան 1 000 000 դիտում է ունեցել

20:33     28 հոկտեմբերի, 2016

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը Facebook-ում ավելի քան 1 000 000 դիտում է ունեցել, իսկ YouTube-ում տեղադրված տարբերակն` ավելի քան 1 600 000 դիտում: Այս մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախառեձնությամբ նկարահանված ֆիլմը պատմում է Ցեղասպանության իրադարձությունների ֆոնին ամերիկացի լրագրողի, հայ ուսանող բժշկի և ստամբուլաբնակ նկարչուհու միջև ձևավորված սիրային եռանկյունու մասին: 


© armedia.am