Հայաստանը ներկայացրեց «Մանկական եվրատեսիլ-2016»-ի իր երգը

09:01     29 հոկտեմբերի, 2016

Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Այս տարի մեր երկիրը կներկայանա Մերի Վարդանյան ու Անահիտ Ադամյան դուետով։

Մերին եւ Անահիտը Եվրատեսիլի բեմում կկատարեն Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» ստեղծագործությունը։ Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:

«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում:


© armedia.am