ԻՊ-ը ստանձնել է Համբուրգում դեռահասի սպանության պատասխանատվությունը

15:03     30 հոկտեմբերի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում 16-ամյա դեռահասի սպանության պատասխանատվությունը:

Աղբյուրների փոխանցմամբ` դեռահասն իր 15-ամյա ընկերուհու հետ նստած է եղել գետափին, երբ անսպասելի նրա վրա է հարձակվել անհայտ անձը և դանակով մի քանի անգամ հարվածել:

Աղջկան հաջողվել է լողալով հեռանալ, իսկ տղան մահացել է հվանդանոցում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին:


© armedia.am