«Վրացական երազանք»-ը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն է ստացել

09:43     31 հոկտեմբերի, 2016

Վրաստանում կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն է ստացել խորհրդարանում, հայտնում է Интерфакс-ը:

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ 50 միամանդատ շրջանից 48-ում հաղթել են այս կուսակցության թեկնածուները: Մյուս 2 շրջանում հաղթել են անկախ թեկնածուները:

Այսպիսով, խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը 150 տեղանոց խորհրդարանում ստացել է 115 մանդատ, ինչը սահմանադրական մեծամասնությունից 2-ով ավելի է:


© armedia.am