ԱՄՆ-ում NASCAR-ի մրցարշավից հետո վարորդը վրաերթի է ենթարկել 22 մարդու

10:48     31 հոկտեմբերի, 2016

Վիրջինիա նահանգի Մարտինսվիլ քաղաքում NASCAR-ի մրցարշավից հետո Chevrolet SSR մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22 մարդու։

Տուժածներից 9-ը հոսպիտալացվել են, զոհեր չկան, հայտնում է USA Today-ը: Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները. դեռևս հայտի չէ վարորդը միտումնավոր է վրաերթի ենթարկել մարդկանց, թե՝ ոչ:

Վարորդը ձերբակալվել է. նախնական տվյալներով՝ նա սթափ է եղել:


© armedia.am