Նշանակվել է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով վերաքննիչ բողոքի քննության օրը. բողոքը կքննվի նոյեմբերի 10-ին, ժամը 12:00-ին:
Բողոքը վերաբերում է ապօրինի սահմանահատման փորձի մասին մեղադրանքին: Ավելի վաղ պաշտպանական խոսքում փաստաբանը նշել էր, որ մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել սպանության մեջ, եւ հաշվի առնելով, որ փաստաբանը չի կարող դեմ հանդես գալ իր պաշտպանյալի կամքին՝ իր ելույթում Էդուարդ Աղաջանյանը շրջանցել է մեղադրանքի այս հատվածը: Սակայն պաշտպանը պնդել է ապօրինի սահմանահատման փորձի մասով իր պաշտպանյալի անմեղության հարցում:
Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Վալերի Պերմյակովին մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանություն, ավազակային հարձակում, սահմանն ապօրինաբար հատելու փորձ: Պերմյակովը ցմահ ազատազրկման է դատապարտվել: