Արևը կստանա կապտավուն երանգ. NASA

15:55     31 հոկտեմբերի, 2016

Երկիրը սույն թվականի նոյեմբերի 15-29 ընկած ժամանակահատվածում կհայտնվի ամբողջական խավարի մեջ: Նման կանխատեսմամբ հանդես է եկել NASA-ն՝ ներկայացնելով նման երևույթի պատճառները, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:

NASA-ից հաղորդում են, որ Վեներան ու Յուպիտերը այնպիսի դիրքում կլինեն, որ Վեներայի լուսավորությունը կմեծանա: Արդյունքում մոլորակը դեպի տիեզերք կարտանետի մեծ քանակությամբ ջրածին, ինչն էլ կոնտակտի մեջ կմտնի Արևի հետ: Արդյունքում վերջինիս մակերևույթին կլինի հզոր պայթյուն և Արևը կփոխի գույնը՝ ստանալով կապտավուն երանգ:

Այս վիճակում մեր լուսատուն կմնա երկու շաբաթ:


© armedia.am