Վենեսուելայում ազգային արժույթի` բոլիվարի խիստ արժեզրկման պատճառով վաճառականները սկսել են կշռել գնորդների գումարները ծառայությունների և ապրանքների համար վճարում ընդունելիս:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման որոշում կայացվել է, քանի որ թղթադրամներն ու մետաղադրամները հաշվելը չափազանց երկար ժամանակ և ջանք է պահանջում:
Մայրաքաղաք Կարակասի վաճառականներից մեկը` Ումբերտո Գոնսալեսը նշել է, որ «պանիրն այժմ ավելի թանկ է, քան քաշով դրան հավասար թղթադրամների կապոցը»:
Նշվում է, որ փողը բոլոր խանութներում չէ, որ կշռում են, բայց նման հաստատությունների թիվը գնալով աճում է:
Երկրի իշխանությունները հրաժարվում են հրապարակել ազգային արժույթի ինֆլյացիայի պաշտոնական տվյալները: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այն կարող է հասնել 200-1500 տոկոսի: