Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ադրբեջանցիների կողմից հայկական կողմի զինվորներին խոշտանգելու վերաբերյալ նոր փաստեր է հավաքել և ներկայացրել միջազգային կառույցներ։
«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի ոճրագործությունների, խաղաղ բնակիչների և զոհված զինվորների մարմինների խեղումների կապակցությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած փաստերի վերաբերյալ միջազգային կառույցների կողմից ոչ մի ֆորմալ արձագանք չի եղել։ Նշեմ, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին ԼՂՀ օմբուդսմենի միջանկյալ զեկույցը հրապարակվել է «Մարդու իրավունքն երի միջազգային ֆեդերացիայի (FidH)» և «Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI)» պաշտոնական կայքէջերում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
ԼՂՀ ՄԻՊ-ի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիայի, վայրագությունների մասին առաջիկայում ԼՂՀ օմբուդսմենի կողմից կհրապարակվի նոր զեկույց և կներկայացվի միջազգային կառույցներին: