Հայերեն Աստվածաշունչն արդեն հասանելի է էլեկտրոնային տարբերակով: Այն ներբեռնել է արդեն 8 379 օգտատեր:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի պաշտոնական կայքի հեղինակ, թեմի էլեկտրոնային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը։ «Նախագծի հեղինակը, ով չի ուզում ներկայանալ, այժմ Աստվածաշնչի գրաբար տարբերակն է ուզում հասանելի դարձնել էլեկտրոնային տարբերակով»,-ասել է նա:
Էլզա Մանուկյանի խոսքով` նախագծի հեղինակն աշխատանքը կատարում է կամավոր սկզբունքներով: