Իրաքի աշխարհազորայինները վերահսկողության տակ են վերցրել իրաքյան Մոսուլը և սիրիական Ռաքքան միացնող մայրուղին:
Մայրուղին միավորում է նաև «Իսլամական պետություն» խմբավորման երկու գլխավոր հենակետերը տարածաշրջանում, հաղորդում է Vesti.ru–ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրաքի զինվորների և քրդական փեշմերգա զորամիավորման մարտիկների` Մոսուլին մոտենալուն պես ԻՊ-ի գրոհայիններն սկսել են փախչել դեպի Ռաքքա: