Նեթանյահուն անվանել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղին

15:02     3 նոյեմբերի, 2016

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ հարևան երկրների հետ մերձեցումը կնպաստի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը:

«Եթե երբևէ մենք ասում էին, որ պաղեստինցիների հետ հարաբերություններում բեկումը, կբերի արաբական երկրների հետ ավելի ամուր խաղաղության, ապա այժմ ես կարծում եմ ավելի հավանական է, որ խաղաղությունը կհաստատվի հակառակ ուղով», - ասել է Նեթանյահուն՝ պարզաբանելով, որ արաբական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը կդառնա այն գործոնը, որը կհանգեցնի պաղեստինցիների հետ խաղաղության հաստատմանը:


© armedia.am