Բելգիայի միգրացիայի հարցերով նախարար Տեո Ֆրանկենին սպառնում է գույքի առգրավում՝ սիրիացի մի ընտանիքի ապաստան չտրամադրելու պատճառով: Ինչպես հայտնում է BBC-ն,
ավելի վաղ երեք դատական ատյան հաստատել է, որ Հալեպից ընտանիքն արժանի է ապաստան ստանալ երկրում, սակայն Ֆրանկենն անտեսում է դատարանների որոշումը:
Դատարանը Ֆրանկենին օրական 4.450 դոլարի չափով տուգանք է նշանակել Բելգիայում բարեկամներ ունեցող ընտանիքին ապաստան տրամադրելու մասին դատարանի որոշումը չկատարելու համար:
Ֆրանկենն անտեսում է դատարանի որոշումը գիտակցաբար. նա հայտարարում է, որ նա չի տրամադրի ընտանիքին ապաստան, որովհետև դա «կբացի միգրացիայի քաոսի դռները»: Նշվում է, որ տուգանքի չափն արդեն հասել է 30 հազար եվրոյի: