Ռուսական «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերությունը հրաժարվել է դեպի Երևան չվերթներ բացելու իր մտադրությունից, հայտնում է ТАСС-ը՝ ընկերությունում իր աղբյուրին հղումով: Վերջինիս խոսքերով՝ որոշման փոփոխության պատճառը օդանավակայանի՝ ուղևորների սպասարկման բարձր սակագներն են:
«Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից՝ օդանավակայանի՝ ուղևորների սպասարկման չափազանց բարձր գների պատճառով: «Զվարթնոցում» դա կազմում է 50 եվրո մեր ուղևորի համար՝ ավելի շատ քան մեր սակագինն է», - նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ավիաընկերության չվերթների ժամանակ օդանավակայանի սպասարկումը միջինը մեկ ուղևորի համար կազմում է 10 եվրո, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անվճարն է:
Նոյեմբերի վերջին «Պոբեդան» կսկսի չվերթեր իրականացնել Գյումրի քաղաքից դեպի Մոսկվա։