ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ամերիկացի դերասան, պրոդյուսեր Ստիվեն Սիգալը ՌԴ քաղաքացիություն է ստացել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքին:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար Սիգալն է դիմել՝ «բավական համառ ու երկար ժամանակ»: