Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն և նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Անդրեյ Դանկոն և պատվիրակության անդամները Սլովակիայի Ազգային խորհրդի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։
Անդրեյ Դանկոն, կիսելով իր տպավորությունները, նշել է.- «Վշտակցելով և մեծ հարգանքով խոնարհվելով այս հուշարձանի առաջ՝ ես երբեք չեմ փորձում թաքցնել արցունքներս»։