Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հրապարակել են տեսանյութ, որում խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադին կոչ է անում հարձակվել Թուրքիայի վրա։
Իր ուղերձում Ալ-Բաղդադին Թուրքիան անվանում է «աթեսիտների դաշնակից՝ կոչ անելով իր ահաբեկիչներին «իրենց զայրույթի կրակը բացել» թուրքական զորքերի վրա` պայքարելով նրանց դեմ Սիրիայում և այդ կռիվը տեղափոխել հենց Թուրքիա:
«Այսօր Թուրքիան մուտք է գործել ձեր գործողությունների և ձեր ջիհադի կենտրոնում … գրավե՛ք այն և նրա անվտանգությունը վերածեք վախի»,- ասվում է Ալ-Բաղդադի ձայնագրության մեջ, հաղորդում է Reuters-ը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Մոսուլի համար պայքարում հաղթանակն իրենցն է: