ՀՀ-ԵՄ բանակցությունները կարող են ավարտվել հաջորդ տարվա առաջին եռամսյակում. ԱԳՆ

21:46     3 նոյեմբերի, 2016

Դեկտեմբերին կայանալիք ՀՀ-ԵՄ բանակցային փուլը հնարավորություն կտա ավելի տեսանելի դարձնել  բանակցային գործընթացի ամփոփման հնարավությունը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ տեղակալ Կարեն Նազարյանը:

«Մենք լավատես ենք, որ մոտ ապագայում ամբողջ գործընթացը կավարտվի», - ասաց նա:

Կարեն Նազարյանի խոսքով` հստակ ժամկետներ բանակցային գործընթացի ավարտի մասին սահմանված չէն:

«Միգուցե հաջորդ տարվա առաջին եռամսյակում արդեն հաջողվի բանակցություններն ավարտել։ Ամեն ինչ կախված է դինամիկայից և կողմերի ճկունությունից։ Կան հարցեր, կողմերը փորձում փաստաթղթում առավելագույնս արտացոլել իրենց մոտեցումները, շահերն ու առաջնահերթությունները», - ասաց նա։

Վերջինս ընդգծեց նաև, որ փորձագիտական առումով դա պահանջկոտ գործընթաց է, քանի որ Հայաստանը բանակցությունների ընթացքում փորձում է անել ամեն ինչ՝ ԵԱՏՄ անդամակցության հետ համատեղելի տարրերն ի հայտ բերելու համար։


© armedia.am