Facebook lnc ընկերության մամուլի տեղեկագրում նշվում է, որ հուլիս-սեպտեմբերին ընկերության զուտ շահույթը կազմել Է 2,379 մլրդ դոլար կամ 0,82 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 896 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0,31 դոլարի համեմատությամբ: Ընկերության տեղեկատվության համաձայն, վերջին շրջանում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցից ստացված շահույթն ավելացել է 2,7 անգամ: Այդ մասին հաղորդում է vestifinance.ru-ն:
Պետք է նշել, որ ընկերության եկամուտների աճը պայմանավորված է գովազդից ստացվող շահույթի աճով: Այսպես, գովազդից Facebook-ի եկամուտներն անցած եռամսյակում աճել են 59 %-ով և հասել 6,816 մլրդ դոլարի, նշվում Է հաշվետվության մեջ: Գովազդից հասույթի մոտավորապես 84 տոկոսն ընկերությունը ստացել Է շարժական սարքերից:
Սոց. ցանցի ակտիվ օգտատերերի թվաքանակը սեպտեմբերի վերջի դրությամբ աճել Է 16 %- ով՝ մինչև 1,79 միլիարդ, իսկ ամեն օր ակտիվություն հանդես բերող օգտարերերի թիվը՝ 17 %-ով՝ մինչև 1,18 միլիարդ:
Երրորդ եռամսյակում Facebook-ի միագումար ծախսերն ավելացել են 28 տոկոսով՝ մինչև 3,889 մլրդ դոլար: Ընկերության կապիտալիզացիան ընթացիկ տարվա սկզբից աճել Է 22 %-ով և գերազանցում Է 371 մլրդ դոլարը: