ԵՄ ու Ֆրանսիան մտահոգված են Amnesty International-ի Մոսկվայի գրասենյակի փակման առիթով
Եվրամիությունն ու Ֆրանսիայի ԱԳՆ անհանգստություն են հայտնել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության մոսկովյան գրասենյակի փակման կապակցությամբ, հաղորդում ՝է BBC-ն:
Գրասենյակի փակման առիթով դժգոհություններ հնչել են նաև Բրյուսելում, ինչպես նաև Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատանը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Amnesty International կազմակերպության մոսկովյան գրասենյակի աշխատակիցները գտել են գրասենյակի դռները փակ, կողպեքն էլ՝ փոխված: Մոսկովյան իշխանություններն այդ քայլը բացատրում են գրասենյակի վարձակալության պարտքի առկայությամբ: Գրասենյակի աշխատակիցները պնդում են, որ պարտքի քաղվածք են պահանջել, ինչը քաղաքային իշխանությունները խոստացել են տալ ոչ շուտ, քան երեք շաբաթից: