Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ ընդդիմության առաջնորդ Սալահեթթին Դեմիրթաշին և ևս 11 պատգամավորի
Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երկու համանախագահներին: Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ Սալահեթթին Դեմիրթաշը ձերբակալվել է իր Դիարբեքիրում, իսկ Ֆիգեն Յուկսեկդարը՝ Անկարայում:
Առաջնորդներից բացի՝ ձերբակալվել են նաև խորհրդարանում կուսակցության 11 պատգամավորներ: Քրդամետ քաղաքական գործիչները ձերբակալվել են ահաբեկչությունն աջակցելու գործի շրջանակներում. Անկարան նրանց մեղադրում է ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապի մեջ: