ԱՄՆ-ում սկյուռը խանգարել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությանը

11:36     4 նոյեմբերի, 2016

Օհայո նահանգում ԱՄՆ նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել կարճ միացում, որի պատճառը եղել է սկյուռը, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ վթարի պատճառով 300 ընտրողներ ստիպված են եղել օգտվել թղթե քվեաթերթիկներից։

Սկյուռի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։

Վաղաժամ քվեարկությանն արդեն մասնակցել է ավելի քան 30 մլն ամերիկացի։ ԱՄՆ-ում այդ ընթացակարգը մեծ տարածում ունի։ Ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին։


© armedia.am