Թուրքիայում արգելափակել են Facebook-ը, WhatsApp-ը, Twitter-ը և Youtube-ը

11:07     4 նոյեմբերի, 2016

Թուրքիայում գրաքննության մոնիթորինգի TurkeyBlocks խումբը տեղեկացնում է, որ երկրում նոյեմբերի 4-ի գիշերվանից արգելափակել են Facebook-ը և Twitter-ը սոցիալական կայքերը, WhatsApp մեսենջերը, և Youtube-ը: Նշվում է, որ Instagram սոցիալական ցանցի հասանելությունը սահմանափակված է:

Խումբը սոցկայքերի հերթական արգելափակումը կապում է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության երկու ղեկավարների և 9 պատգամավորների ձերբակալության հետ:


© armedia.am