Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների դեմ իրականացված ոստիկանական գործողության ընթացքում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը չի ձերբակալվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է նրա մամուլի խոսնակ Թամար Նալջըն՝ հերքելով Կարո Փայլանի ձերբակալման մասին սոցցանցերում տարածված լուրը:
Հիշեցնենք, Թուրքիայում նոյեմբերի 4-ի գիշերը ձերբակալվել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երկու համանախագահներին, ինչպես նաև խորհրդարանում կուսակցության 11 պատգամավորների: Քրդամետ քաղաքական գործիչները ձերբակալվել են ահաբեկչությունն աջակցելու գործի շրջանակներում. Անկարան նրանց մեղադրում է ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապի մեջ: