Եվրոպայում քրդերը բողոքում են Թուրքիայում պատգամավորների ձերբակալության դեմ

15:32     4 նոյեմբերի, 2016

Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող քրդերը բողոքի ակցիաներ են կազմակերպել Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորների ձերբակալության առնչությամբ:

Լոնդոնում քուրդ ցուցարարները հավաքվել են BBC-ի շենքի դիմաց` փորձելով առավելագույն ուշադրության հրավիրել ստեղծված իրավիճակի առնչությամբ իրենց դիրքորոշման վրա:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Բեռլինում, Ստրասբուրգում, Հռոմում, Ֆրանկֆուրտում և մի շարք այլ քաղաքներում:

Հիշեցնենք, Թուրքիայում նոյեմբերի 4-ի գիշերը ձերբակալվել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երկու համանախագահներին, ինչպես նաև խորհրդարանում կուսակցության 11 պատգամավորների: Քրդամետ քաղաքական գործիչները ձերբակալվել են ահաբեկչությունն աջակցելու գործի շրջանակներում. Անկարան նրանց մեղադրում է ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապի մեջ:


© armedia.am