«Youtube»-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տեղի ունենալիք հանդիպմանը շտապելիս կատարում ակումբի հիմներից մեկը, որի երաժշտությունը վերցված է 19-րդ դարի հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից, փոխանցում է Ermenihaber-ը:
Թուրքերենում հնչում են «Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, ցույց տուր կատաղությունդ, թշնամին կպարտվի» արտահայտությունները:
Հիշեցնենք, որ 2011 թվականին այս թեման հայտնվել էր հայկական և թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում: Աղմուկից հետո թուրքերեն բառերի հեղինակ Հաքան Յավուզը նշելով, թե իրենք չգիտեին, որ երգը հայերին է պատկանում, ասել է. «Եթե իմանայինք, որ այն հայկական է, չէինք երգի: Այսուհետև այն չենք երգի»: